ad-banner-1

Բարսայի կազմը նշում է ակումբի 126-ամյակը

Ալավեսի նկատմամբ կարևոր հաղթանակից հետո Բարսան միանգամից երկու առիթ ուներ տոնելու․ առաջատարի տեղը և ակումբի 126-ամյակը։ 1899 թվականի նոյեմբերի 29-ին, Ժոան Գամպերի առաջնորդությամբ, հիմնադրված ակումբը այսօր էլ շարունակում է հիշել այդ նշանակալի օրը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Խաղից առաջ նորացված Spotify Camp Nou-ի տրիբունայում իրականացվեց տոնական միջոցառում։

Տաղավարում համախմբվել էին ակումբի բոլոր պրոֆեսիոնալ բաժինների ներկայացուցիչները՝ մարզիչներ, ղեկավարներ։ Ներկա էր նաև բասկետբոլային թիմի գլխավոր մարզիչ Խավի Պասկուալը, ով վերադարձել էր Պալաու ինը տարի անց։

Դաշտում Բարսան շնորհիվ Դանի Օլմոյի դուբլի ու Լամին Յամալի գոլի՝ որն իր համար առաջինն էր Spotify Camp Nou-ում, վստահ հաղթանակ գրանցեց Ալավեսի նկատմամբ։

Խաղի ավարտին առաջին թիմի ամբողջ կազմը միասին լուսանկարվեց ակումբի 126-ամյակին նվիրված տորթի հետ։ Լուսանկարում Լապորտայի, Մասիպի, Ֆլիկի և խաղացողների կողքին էր նաև ակումբի նորաստեղծ խորհրդանիշը՝ CAT-ը։

Աղբյուր՝ Sport.

Anna

Հեղինակ՝ Anna