ad-banner-1

Բարսելոնան լռում է, Ինտերը՝ քայլեր ձեռնարկում

Ինչպես արդեն նշել էինք, Ժոաու Կանսելոն լրջորեն դիտարկում է Ալ Հիլալից հեռանալու և Եվրոպա վերադառնալու հնարավորությունը։ Պորտուգալացի պաշտպանը երբեք չի թաքցրել իր ցանկությունը կրկին հանդես գալ Բարսելոնայում, որտեղ նա վարձակալությամբ խաղացել էր 2023/24 մրցաշրջանում։

Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Կանսելոն այս պահին սպասում է, որ կապտանռնագույնները կանցնեն կոնկրետ քայլերի և պաշտոնական առաջարկ կներկայացնեն։ Այդուհանդերձ, մինչ կատալոնական ակումբը դեռևս սահմանափակվում է միայն հարցումներով, իտալական Ինտերն արդեն աշխատում է գործարքի կառուցվածքի վրա՝ բանակցելով ինչպես խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի, այնպես էլ Ալ Հիլալի հետ։

Բարսելոնայում, սակայն, Կանսելոյի վերադարձի հարցում չկա լիարժեք քայլ։ Չնայած ֆուտբոլիստի փորձն ու բազմաֆունկցիոնալությունը գնահատվում են, ակումբի համար խնդիր է մնում բարձր աշխատավարձը, որը ֆինանսական տեսանկյունից բարդացնում է գործարքը։ Բացի այդ, մարզական ղեկավարության առաջնահերթությունը ներկայում նոր կենտրոնական պաշտպանի ձեռքբերումն է, ինչը Կանսելոյի տրանսֆերը երկրորդ պլան է մղում։

Այսպիսով, թեև Ժոաու Կանսելոն շարունակում է սպասել Բարսելոնայի քայլին, տվյալ պահին առավել իրատեսական է թվում, որ Ինտերը կմնա նրա վերադարձի գլխավոր թեկնածուն։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։