ad-banner-1

Բարսելոնան մոտ է երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերին

Բարսելոնան վստահ քայլերով մոտենում է եգիպտական ֆուտբոլի ամենահեռանկարային երիտասարդներից մեկի՝ Համզա Աբդելկարիմի ձեռքբերմանը։

SPORT-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը մոտ է Ալ Ահլիի հետ պայմանագրի երկարաձգմանը, որից հետո կտեղափոխվի Բարսելոնա՝ վարձակալությամբ։

Գործարքն այժմ մտել է վճռորոշ փուլ՝ կատալոնական ակումբի մարզական տնօրինության մի քանի շաբաթ տևած աշխատանքի արդյունքում։ Բարսելոնան Աբդելկարիմին դիտարկում է որպես երկարաժամկետ զարգացման նախագիծ։ Ինչպես արդեն նշել էինք՝ ակումբը վերջին շաբաթներին արագացրել է բանակցությունները՝ համաձայնության հասնելով գործարքի կառուցվածքի շուրջ։

Ալ Ահլին սպասվում է, որ առաջիկա օրերին կկնքի նոր՝ չորս տարվա պայմանագիր երիտասարդ ֆուտբոլիստի հետ։ Այս քայլը կարևոր նախապայման է համարվում Բարսելոնա նրա ժամանակավոր տեղափոխությունը հաստատելու համար։

Եգիպտական ակումբի տեսանկյունից պայմանագրի երկարաձգումը պաշտպանում է թե՛ մարզական, թե՛ ֆինանսական շահերը՝ հատկապես այն դեպքում, եթե խաղացողը վարձակալության ավարտից հետո վերադառնա Ալ Ահլի։

Նշվում է, որ բանակցությունները խաղացողի և ակումբի միջև գտնվում են առաջադեմ փուլում, և կողմերը վստահ են՝ շուտով համաձայնությունը կկնքվի։

Ֆինանսական մանրամասները

Ֆինանսական առումով գործարքի կառուցվածքն արդեն հստակեցված է։ Բարսելոնան վարձակալության ավարտից հետո՝ հունիսին, կունենա Աբդելկարիմին ամբողջությամբ գնելու հնարավորություն՝ €1.5 միլիոնով։

Բացի այդ, համաձայնագիրը ներառում է մինչև €5 միլիոնի չափով բոնուսներ, որոնք կախված կլինեն ֆուտբոլիստի մարզական ցուցանիշներից՝ առաջին թիմում խաղերի քանակից, խփած գոլերից և այլ նպատակային չափանիշներից։

Կարևոր է, որ այս փոփոխական գումարները չեն սահմանափակվի մեկ մրցաշրջանով, այլ կտարածվեն Բարսելոնայի հետ նրա հնարավոր պայմանագրի ամբողջ ընթացքում։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։