Որքա՞ն գումար պետք է վճարի Բարսելոնան Կանսելոյին վերադարձնելու համար
Անդրեաս Քրիստենսենի վնասվածքը, որը դասակարգվում է որպես երկարաժամկետ վնասվածք և նրա աշխատավարձի 40%-ի փոխարեն ակումբը կարող է ուրիշ խաղացողի գրանցել, ստիպեց Բարսելոնային պաշտպանի փնտրտուքներով զբաղվել։ Այս ամենի ֆոնին Կանսելոյի վերադարձը մեծ թափ է հավաքել։
Ժոաու Կանսելոյի հեռանալը Ալ-Հիլալից պայմանավորված է մրցաշրջանի առաջին հատվածում չխաղալով, Ինձագին էլ հույսեր է կապում առաջին հատվածում խաղացած արտերկացիների հետ։
Ըստ Sport-ի` միայն «կապտանռնագույնները» չեն թիրախավորել նրան, Յուվենտուսը և Ինտերը նույնպես ուզում են ձեռք բերել պորտուգալացուն, Ինտերը նույնիսկ հասցրել է վարձավճարի առաջարկ անել. իտալացիները կպարտավորվեն նրա աշխատավարձի 50%-ը վճարել, որը կկազմի 3,75 միլիոն եվրո, մինչև մրցաշրջանի ավարտ։
Բարսելոնան դեռևս ոչ մի առաջարկ չի արել, քանի որ բացի Կանսելոյից ուրիշ խաղացողներ են դիտարկվում, ովքեր միանգամից բարձր խաղամակարդակի վրա կլինեն։ Սակայն արդեն մոտավոր պատկերացում կա թիմում, թե գումարային ինչ հատվածներում կլինի այս տրանսֆերը, եթե, իհարկը, Կանսելոն չորոշի աշխատավարձը իջեցնել, որպեսզի վերադառնա կատալոնական ակումբ։
