Բարսելոնան կարող է ռեկորդային եկամուտ ստանալ Էլ Կլասիկոյից
Կամպ Նոուի լիարժեք բացումից հետո Բարսելոնան պատրաստվում է ընդունել Ռեալ Մադրիդին մայիսի 10-ին կայանալիք Էլ Կլասիկոյում, որը կարող է վճռորոշ լինել Լա Լիգայի չեմպիոնական պայքարում։
Չնայած խաղին դեռ ամիսներ կան, արդեն վաճառվում են VIP տոմսերը, որոնց գինը հասնում է 4․000 եվրոյի։ Ըստ AS-ի՝ սա աննախադեպ բարձր գին է, հատկապես եթե համեմատենք այլ եվրոպական գրանդների հետ։
VIP տոմսերը ներառում են հարմարավետ նստատեղեր խաղադաշտի մոտ և մուտք դեպի VIP սրահ։ Սպասվում է, որ հանդիպումը կխփի եկամտային ռեկորդները, քանի որ Կամպ Նոուն կընդունի ավելի քան 60․000 հանդիսատես։
Անցած մրցաշրջանում Բարսելոնա – Ռեալ Մադրիդ հանդիպումը դարձել էր ակումբի պատմության ամենաեկամտաբեր խաղը՝ ապահովելով 13,8 միլիոն եվրո եկամուտ, որից ավելի քան 4,2 միլիոնը՝ VIP վաճառքներից։ Այդ հանդիպումը անցկացվել էր Մոնժուիկում։
Խաղի մոտենալուն զուգընթաց տոմսերի գները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն աճել, քանի որ Կամպ Նոուում կայանալիք Էլ Կլասիկոն կարող է որոշիչ լինել Լա Լիգայի չեմպիոնական պայքարում։
