ad-banner-1
ֆլիկ–բարսա–բարսելոնա

Ֆլիկը փոխել է թիմի մարզման գրաֆիկը

Իսպանիայի առաջնության հերթական տուրում Բարսելոնան արտագնա խաղում կմրցի վնասվածքներով ծանրաբեռնված Վիլյառեալի դեմ։ Հանդիպումը կկայանա կիրակի երեկոյան՝ Լա Սերամիկա մարզադաշտում և կլինի կատալոնական ակումբի վերջին խաղը Լա Լիգայում մինչև Սուրբծննդյան դադարը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Բարսելոնան մտադիր է հաղթանակով ավարտել տարին՝ պահպանելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում ունեցած վստահ առավելությունը։

Ինչպես հայտնում է SPORT-ը, Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը որոշել է որոշակի փոփոխություններ մտցնել թիմի նախախաղային պատրաստության սովորական գրաֆիկում՝ Վիլյառեալի հետ հանդիպումից առաջ։

Սովորաբար Լա Լիգայի խաղերից առաջ՝ անկախ խաղի անցկացման վայրից, Բարսելոնան գործում է նույն ռեժիմով․ առավոտյան ժամը 11։00-ին անցկացվում է մարզում, որին հաջորդում է Ֆլիկի մամուլի ասուլիսը՝ ժամը 13։00-ին։ Չեմպիոնների լիգայի հանդիպումների դեպքում, մրցաշարի առանձնահատկություններից ելնելով, այս ռեժիմում որոշ փոփոխություններ են լինում։

Սակայն տարվա վերջին առաջնության խաղից առաջ՝ որը կկայանա այս կիրակի Վիլյառեալի դեմ, գրաֆիկը ևս փոքր-ինչ կփոխվի։ Առավոտյան նախատեսված մարզումը կտեղափոխվի կեսօրից հետո և կանցկացվի անմիջապես գլխավոր մարզչի մամուլի ասուլիսից հետո, որը կմնա իր սովորական ժամին։

Այս փոփոխության պատճառը թիմի լոգիստիկան է․ մարզման ավարտից հետո Բարսելոնան կմեկնի Կաստելոնի նահանգ՝ շաբաթ գիշերը տեղում անցկացնելու նպատակով։ Քանի որ հանդիպումը նախատեսված է կիրակի՝ ժամը 16։15-ին, թիմը մեկ օր շուտ է մեկնելու, որպեսզի խուսափի հնարավոր ուշացումներից կամ կազմակերպչական խնդիրներից։

Այդ պատճառով էլ վերջին մարզումը տեղափոխվել է կեսօրից հետո՝ թիմի Վիլյառեալ ուղևորվելուց անմիջապես առաջ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։