Բարսելոնան ևս մեկ լուրջ կորուստ ունի
Բարսելոնան պաշտոնապես հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Դանի Օլմոն վնասել է ձախ ուսը Ատլետիկո Մադրիդի դեմ կայացած խաղում։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում դարձել էր կատալոնացիների երկրորդ գոլի հեղինակ, սակայն քիչ անց անհաջող անկման հետևանքով ստիպված էր լքել խաղադաշտը։
Ավելի ուշ անցկացված հետազոտությունները պարզել են, որ Օլմոն ստացել է ձախ ուսի հոդախախտ։ Ֆուտբոլիստի առողջական վիճակը գնահատելուց հետո որոշվել է կիրառել պահպանողական բուժում, ինչի արդյունքում նրա վերադարձը ակնկալվում է մոտ մեկ ամիս անց։
INJURY NEWS ❗️
— FC Barcelona (@FCBarcelona) December 3, 2025
The first team player Dani Olmo suffered a dislocated left shoulder in the game on Tuesday against Atlético Madrid.
After tests, it has been decided to follow a conservative course of treatment.
Recovery time is approximately one month. pic.twitter.com/xA30OM7RG5
Այս վնասվածքի պատճառով Օլմոն բաց կթողնի 2025 թվականի մնացած հանդիպումները՝ Բետիսի, Այնտրախտ Ֆրանկֆուրտի, Օսասունայի և Վիլյառեալի դեմ։
