Դեկուն խոսել է Մեսսիի հնարավոր վերադարձի մասին
Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն հայտնել է, որ Լիոնել Մեսսիի վերադարձը ակումբ երբևէ չի քննարկվել և չի էլ քննարկվելու։ Նրա խոսքով՝ Մեսսին պայմանագիր ունի Ինտեր Մայամիի հետ, ու վերադարձի տարբերակը անհնար է։
Մեսսիի անսպասելի այցը Սփոիթիֆայ Կամպ Նոու նոր հույս էր տվել երկրպագուներին, բայց Դեկուն ընդգծել է․
«Լեոն հիանալի խաղացող է, բայց այս թեման ընդհանրապես չի էլ քննարկվել»։
Նա ասել է, որ Մեսսին մնալու է ակումբի պատմության ամենամեծ ֆուտբոլիստներից մեկը՝ Կրոյֆի ու Ռոնալդինյոյի կողքին, ու հենց դա է պատճառը, որ նրա անունը շարունակում են երգել խաղերի 10-րդ րոպեին։
Դեկուն նաև խոսել է Լամինե Յամալի և Մեսսիի միջև համեմատությունների մասին․
«Նրանք տարբեր խաղացողներ են։ Երկուսն էլ մյուսներից առաջ են իրենց խաղի ընկալման առումով։ Լեոն աճել է մի միջավայրում, որտեղ նրա վրա ճնշում չկար, լույսերի կենտրոնում լինելու պարտավորություն չկար, որովհետև դա իր ժամանակը չէր, մինչդեռ Լամինը մեծանում է այլ միջավայրում՝ վերակառուցվող Բարսայում։
Լեոն դա արեց արդեն կայացած թիմում։ Լեոն աստիճանաբար էր մտնում թիմի մեջ»։
