ad-banner-1
Բարսելոնա Դեկու

Բարսելոնան նոր պաշտպան ձեռք կբերի

Բարսելոնան հետաքրքրված է Սանթոսի 19-ամյա ձախ պաշտպան Ժոաո Վիտոր դե Սոուզայով, որը դարձել է Բրազիլիայի առաջնության 2025 թվականի մեծագույն բացահայտումներից մեկը։ Սոուզան փայլել է բարդ մրցաշրջանում, երբ Սանթոսը պայքարել է բարձրագույն լիգայում մնալու համար։ Նա աչքի է ընկնում հարձակողական ոճով, արագ վազքով և ամուր ֆիզիկական կազմվածքով (1,83 մ)։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

SPORT-ի հղմամբ, Բարսելոնան դիտարկում է Սանթոսի 2,9 միլիոն եվրոյի պարտքը որպես բանակցային գործիք՝ ձախ պաշտպանի ձեռքբերումը հնարավորինս արդյունավետ և ցածր գներով ապահովելու համար։ Պարտքը վերաբերում է TAS-ի 2020 թվականի վճռին Նեյմարի տրանսֆերի շուրջ ընթացող դատական գործընթացներից մեկում։

Սոուզայի տրանսֆերը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա ամիսներին, իսկ Սանթոսի այս կիրակի հանդիպումը կարող է արագացնել գործընթացը։ Ներկայում Բարսելոնան ունի արդեն ապահովված ձախ պաշտպանի դիրք, սակայն շուկան երբեմն առաջարկում է բացառիկ հնարավորություններ, որոնք ակումբը չպետք է բաց թողնի։

Liana

Հեղինակ՝ Liana