ad-banner-1

Բարսելոնան կարող է զրկվել մի քանի միլիոն եվրո եկամտից

Բարսելոնայի ֆուտբոլային ակումբը կարող է զրկվել շուրջ 7 միլիոն եվրոյից՝ կապված Օսկար Մինգեսայի տեղափոխության պայմանագրի հետ։ Երբ կատալոնացիները վաճառեցին Մինգեսային Սելտային, նրանք պահեցին նրա հետագա վաճառքից ստացվելիք եկամտի 50 տոկոսը։ Սակայն այժմ ամեն ինչ ցույց է տալիս, որ այդպիսի փոխանցում այլևս չի լինելու․ ֆուտբոլիստի պայմանագիրը Սելտայի հետ ավարտվում է 2026 թվականին, և նա չի պատրաստվում երկարաձգել այն։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Սկսած 2026 թվականի հունվարից՝ Մինգեսան կարող է ազատ բանակցել ցանկացած ակումբի հետ, ինչը նշանակում է, որ թե՛ Սելտան, թե՛ Բարսելոնան ոչ մի գումար չեն ստանա նրա հնարավոր հեռանալու դեպքում։ Մինչդեռ ամռանը նրանք կարող էին յուրաքանչյուրը ստանալ շուրջ 7 միլիոն եվրո։

Իսպանական AS պարբերականի տեղեկություններով՝ Մինգեսան արդեն մի շարք առաջարկներ է ստացել՝ ոչ  ցածր մակարդակի ակումբներից։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Սերիա A-ի այս մրցաշրջանի բացահայտումը՝ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած Կոմոն, որը գտնում է, որ պաշտպանն իդեալականորեն կհամապատասխանի թիմի խաղային փիլիսոփայությանը։ Բացի այդ, Անգլիայի Պրեմիեր լիգայից նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Վեստ Հեմ Յունայթեդը, Ասթոն Վիլլան և Նյուքասլ Յունայթեդը։

Anna

Հեղինակ՝ Anna