ad-banner-1

Միլանը հետաքրքրված է Բարսայի առաջատարներից մեկով

Իտալական Միլանը հետաքրքրություն է ցուցաբերել Բարսելոնայի հարձակվող Լևանդովսկու նկատմամբ և դիտարկում է նրա հնարավոր տրանսֆերը առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին փոխանցում է Sport-ը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Լևանդովսկու անունը ներառված է ռոսսոներիների կարճ ցուցակում, սակայն հաղորդվում է, որ ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ Բարսելոնայից ձմռանը․ նա մտադիր է ավարտել մրցաշրջանը կատալոնական ակումբի կազմում։

Լևանդովսկու պայմանագիրը Բարսելոնայի հետ լրանում է ամռանը, և նա պատրաստ է նվազեցնել իր աշխատավարձը՝ ևս մեկ մրցաշրջան մնալու համար։ Այնուամենայնիվ, Սերիա A տեղափոխվելու տարբերակը չի բացառվում։

Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին Բարսելոնայի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Anna

Հեղինակ՝ Anna