Բարսելոնայի լեգենդար հաղթանակը Էլ Կլասիկոյում
Բարսելոնայի լեգենդները 2-0 հաշվով հաղթեցին Ռեալի լեգենդներին Սալվադորում կայացած Էլ Կլասիկոյում, որը տեղի ունեցավ Խորխե ‘Էլ Մախիկո’ Գոնսալես մարզադաշտում։
Հանդիպման գլխավոր հերոսը էր Խորխե Մախիկո Գոնսալեսն էր, որը 1980-ականներին կրել էր Բարսելոնայի շապիկը։ 67-ամյա ֆուտբոլային լեգենդը կրկին դուրս եկավ խաղադաշտ՝ անցկացնելով առաջին ութ րոպեն կապտանռնագույնների կազմում։ Նրա յուրաքանչյուր քայլը մեծ ոգևորություն էր առաջացնում՝ «Օլե՛» վանկարկումների ներքո։
Խավիեր Սավիոլան դարձավ դուբլի հեղինակ․ առաջին գոլը խփեց Մարկ Կրոսասի փոխանցումից հետո, իսկ երկրորդը՝ գեղեցիկ համատեղ գործողությունից։
Բարսելոնայի կազմում խաղում էին Պույոլը, Տուրեն, Ժյուլին, Սավիոլան, իսկ Ռեալի կազմում՝ Կասիլյասը, Գուտին, Պեպեն և Բապտիստան։ Հանդիպումն անցավ տոնական մթնոլորտում և ավարտվեց Բարսելոնայի վստահ հաղթանակով՝ 2-0։
Տեղացի երկրպագուների համար սա դարձավ հիշարժան իրադարձություն․ նրանք կրկին հնարավորություն ունեցան ողջունելու իրենց ազգային կուռքին՝ անզուգական Մախիկո Գոնսալեսին։
Աղբյուր՝ Mundo Deportivo
