Բարսայի հերթական կարևոր ֆուտբոլիստը վնասվածք է ստացել
Քիչ առաջ պարզ դարձավ, որ Բարսելոնայի կենտրոնական կիսապաշտպան Պեդրին վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է RAC1-ը ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ վնասվածքը այդքան էլ լուրջ չէ, բայց կարծիք կա, որ այնուամենայնիվ խաղացողը բաց կթողնի մի քանի շաբաթ։ Դեռ լիարժեք հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ Պեդրին վնասվածք է ստացել առավոտյան մարզման ժամանակ։

Այս կորուստը Բարսայի համար շատ լուրջ է, քանի որ մի քանի առանցքային ֆուտբոլիստներ նույնպես շարքից դուրս են մնացել, մի քանիսն էլ նոր են ապաքինվել և չեն գտնվում իրենց լավագույն մարզավիճակում։ Բացի այդ, Պեդրին իր ելույթներով ցույց է տվել, որ Բարսայի հաջող խաղերի անփոխարինելի մասն է կազմում։
Ո՞վ կփոխարինի Պեդրիին
Բարսան կենտրոնական կիսապաշտպանի դիրքում ունի մի քանի տարբերակ։ Պեդրիին կարող է փոխարինել Մարկ Կասադոն, ով իր ելույթներով ապացուցել է, որ կարողանում է հասուն և օգտակար ֆուտբոլ ցուցադրել։ Այդ դիրքում կարող է հանդես գալ նաև Ֆրենկի դե Յոնգը․ նա ունի մեծ փորձ և կարող է անհրաժեշտ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել գնդակի հետ։
