Բարսելոնայի ֆուտբոլիստը դժգոհ է Ֆլիկից
Ռոնալդ Արաուխոյի վերջին հիմնական խաղը Բարսելոնայի կազմում եղել է Սևիլյայի դեմ՝ մինչև միջազգային դադարը։ Այդ խաղում Հանսի Ֆլիկը նրան փոխարինեց ընդմիջմանը՝ նրա փոխարեն դաշտ դուրս բերելով Էրիկ Գարսիային։ Դրանից հետո Բարսայի ավագը հաջորդ երեք խաղերն սկսել է պահեստայինների նստարանին՝ Ժիրոնայի, Օլիմպիակոսի և Ռեալ Մադրիդի դեմ։

Արաուխոն ուզում է ավելին
Ֆլիկը հարցրել է Արաուխոյին՝ արդյոք նա իրեն հարմար է զգացել որպես հարձակվող` խաղալիս Ժիրոնայի դեմ խաղում, և ուրուգվայցին պատասխանել էր՝ այո։ Նա ասել է թե՛ մարզչին, թե՛ ակումբին, որ պատրաստ է օգնել ցանկացած ձևով՝ լինի նա կենտրոնական պաշտպան, հարձակվող կամ անգամ դարպասապահ։ Այս մասին հաղորդում է Sport-ը։ Արաուխոն ընդունում է իր ներկայիս դերը վերջին երեք խաղերում, սակայն, ըստ հաղորդման, նա գոհ չէ դրանից։ Նա ուզում է ավելին, քանի որ կարծում է, որ իր ելույթները միշտ վստահ են։
Ուրուգվայցին շարունակում է օրինակ ծառայել թիմակիցներին՝ որպես իսկական ավագ թե՛ դաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Նա աջակցում է թիմին և խաղում այնտեղ, որտեղ Ֆլիկը պահանջում է։
