ad-banner-1

Ալավեսի դեմ հաղթանակից հետո Ժերար Մարտինը խոստովանել է

Բարսելոնան շաբաթ երեկոյան Spotify Կամպ Նոուում կարևոր 3-1 հաղթանակ տարավ Ալավեսի նկատմամբ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Լամին Յամալի գոլը, Դանի Օլմոյի դուբլի, ինչպես նաև Ռաֆինյայի փայլուն պահերի շնորհիվ, բլաուգրանան հաղթանակով բարձրացավ Լա Լիգայի առաջին հորիզոնական։

Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր Բարսայի համար։ Ալավեսը խաղի հենց սկզբից մինչև ավարտ ճնշում էր գործադրում՝ առաջին իսկ րոպեին բացելով հաշիվը և մինչև վերջ փորձելով գտնել վերադարձի ճանապարհը՝ մինչև Օլմոյի ավելացված ժամանակում խփած գնդակը։

Ժերար Մարտինը, որը կրկին խաղը սկսել էր կենտրոնական պաշտպանի ձախ դիրքում, իր հետխաղյա հարցազրույցում ընդունել է դա. «Առաջին րոպեին գոլ ընդունելը խաղ սկսելու ճիշտ ձև չէ»,– ասաց նա։ «Դժվար էր, որովհետև մենք տառապում էինք մինչև վերջին րոպեն»։

Ձախ պաշտպանին կրկին վստահվել էր կենտրոնական պաշտպանության դիրքը Հանսի Ֆլիկի կողմից, և խաղացողը շեշտեց, որ այդ դիրքում նա «շատ հարմարավետ» է զգում։

Խոսելով այն մասին, թե ինչ է Ֆլիկը պահանջում իրենից այդ դերում, Մարտինը նշեց. «Խաղը սկսել հետևից, և կենտրոնացած լինել օդային մենամարտերում ու պաշտպանությունում»։

23-ամյա ֆուտբոլիստն ընդգծեց նաև իր հպարտությունը այն փաստի նկատմամբ, որ Բարսայի 11 մեկնարկային ֆուտբոլիստներից 9-ը կատալոնացիներ էին՝ մի երևույթ, որը չէր եղել 1959 թվականից։

«Կասադոն ինձ ասեց այդ մասին խաղից առաջ։ Դա շատ բան է ասում այն մասին, թե ինչ է Բարսան։ Այդ ինը ֆուտբոլիստները, ովքեր այստեղ էինք, հենց այստեղից ենք, և ցույց տվեցինք, որ կարող ենք հավասար պայքարել։ Սա իսկապես բնորոշում է Բարսային»,– եզրափակեց Մարտինը։

Սա նշանավոր պահ էր նաև Մարկ Բերնալի համար, որը մեկ տարուց ավելի ժամանակ անց առաջին անգամ էր խաղում մեկնարկային կազմում։ Ֆլիկը շատ զգուշավոր էր նրա հետ՝ հաշվի առնելով վնասվածքից հետո ապաքինման գործընթացը։

Երիտասարդ կիսապաշտպանը նույնպես նշեց, որ հպարտ է, որ թիմում մեկնարկում խաղացած 9 խաղացողները Կատալոնիայից էին. «Բարսան կատալոնական ակումբ է, և մեզնից շատերը դա զգում են»,– ասաց Բերնալը։

Խոսելով Կամպ Նոուում խաղալու փորձի մասին՝ նա նշեց. «Կամպ Նոուում խաղալը պատիվ է. հիշում եմ, որ մանկուց գալիս էի ստադիոն՝ դիտելու խաղերը»։

Ավարտելով՝ Բերնալը ավելացրեց. «Այս հաղթանակը շատ կարևոր է հաջորդ շաբաթվա խաղին պատրաստվելու համար։ Շատ հպարտ եմ թիմի արձագանքի և այս երեք միավորի համար»։

Աղբյուր՝ Mundo Deportivo

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։