Տրանսֆերներ
Բարսայի հարձակվողին շահավետ առաջարկ են արել
Իսպանական Բարսելոնան որոշում է կայացրել չերկարացնել պայմանագիրը լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ, ով մրցաշրջանի ավարտին կդառնա ազատ գործակալ։ Այս մասին հայտնում է թուրքական Fanatik֊ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ֆեներբախչեն պատրաստ է Լևանդովսկիին առաջարկել շահավետ պայմաններ։ Բացի այդ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի ակումբներ, սակայն ինքը՝ Լևանդովսկին, այս պահին չի պատրաստվում շարունակել կարիերան այդ երկրում։

2025/2026 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է ակումբի բոլոր մրցաշարերի ինը հանդիպման, որոնցում խփել է չորս գոլ։ Ֆուտբոլիստի մոտավոր արժեքը, ըստ Transfermarkt֊ի տվյալների, կազմում է 10 միլիոն եվրո։
