ad-banner-1
Անսու Ֆատի

Մոնակոյի կարծիքը՝ Անսու Ֆատիի տրանսֆերը գնելու հարցում

Բարսելոնայի երիտասարդ ֆուտբոլիստ Անսու Ֆատին մրցաշրջանը մեկնարկեց Մոնակոյի կազմում։ Ակումբի գլխավոր տնօրեն Տիագո Սկուրոն պատասխանել է մրցաշրջանի վերջում նրա տրանսֆերը գնելու մասին հարցին։

«Դա մեզ համար այս պահին քննարկման առարկա չէ։ Մենք պարզապես ցանկանում ենք Ֆատիի համար բոլոր պայմաններն ապահովել, որպեսզի նա շարունակի խաղային ժամանակ ստանալ և մնա Մոնակոյի համար կարևոր ու կայուն խաղացող։ Մնացածը հիմա նշանակություն չունի, բայց ճիշտ պահին մենք որոշում կկայացնենք։ Մոնակոն պաշտպանված է այս իրավիճակում այն համաձայնագրով, որը մենք ունենք ֆուտբոլիստի և Բարսելոնայի հետ։ Մեր նպատակն այժմ Անսու Ֆատիի արդյունավետ և կայուն խաղն է»,- ասել է Մոնակոյի տնօրենը։

Նշենք, որ Մոնակոն ունի Բարսելոնայից Ֆատիին 11 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունք։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա վինգերը մոնեգասկների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի Ատլետիկոն հետաքրքրություն է ցուցաբերում Անսու Ֆատիի նկատմամբ։

Liana

Հեղինակ՝ Liana