ad-banner-1

Լեգենդը Բարսելոնայի պաշտպաններին հիմար է անվանել

Բարսելոնայի համար երեքշաբթին ամենևին էլ բարեհաջող չէր։ Կատալոնացիերը Սթեմֆորդ Բրիջ մարզադաշտում 3-0 հաշվով ծանր պարտություն կրեցին Չելսիից՝ թույլ պաշտպանությամբ և անկազմակերպ խաղով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Լոնդոնյան թիմը ոչ միայն որակապես էր գերազանցում մրցակցին, այլև լիարժեք հասկացել էր Բարսայի պաշտպանական բացերը և անխափան օգտվում էր դրանցից։ Ռոնալդ Արաուխոյի կարմիր քարտը ևս ավելի վատթարացրեց կատալոնացիների հոգեբանական վիճակը՝ խաղը դարձնելով մի կողմից անհույս, մյուս կողմից՝ լիովին վերահսկելի Չելսիի համար։

Պարտությունից հետո Բարսելոնայի պաշտպանական սխեմայի շուրջ քննադատությունները չդադարեցին ոչ տեղական, ոչ էլ միջազգային մամուլում։ Այս անգամ դրանց միացել է Անգլիայի ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Նյուքասլի նախկին հարձակվող Ալան Շիրերը։ Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ Շիրերը Amazon Prime-ի եթերում ոչ միայն գնահատել է կատարվածը, այլև աննախադեպ կոշտ ձևով խոսել Բարսայի խնդիրների մասին։

«Նրանք անընդհատ նույն սխալներն են կրկնում։ Չելսին իսկապես արժանի էր հաղթել, և նրանք դա արեցին կատարյալ կերպով», – ասել է Շիրերը՝ ընդգծելով, որ կատալոնացիների հիմնական խնդիրը կրկնվող սխալներն են։

Այնուհետև նա անցել է առավել սուր քննադատությանը. «Կարծես չորս հիմարիկ կանգնած լինեն ու հարցնեն՝ «Տղե՛րք, ո՞նց ենք հարձակվելու» », – նշել է նախկին հարձակվողը՝ ակնարկելով պաշտպանական գծում եղած լիակատար անհամակարգությունը։

Շիրերը նաև հավելել է, որ նման պաշտպանություն դժվար է պատկերացնել նման մակարդակի ակումբում։

«Բառեր չունեմ։ Այսքան հեշտ հաղթել նման պաշտպանությանը… Դա պարզապես խելագարություն է։ Իմ կյանքում շատ արտախաղային դիրքի ծուղակներ եմ տեսել, բայց սա՝ ամենախելագարն է», – եզրափակել է նա։

Շիրերի խոսքերը ևս մեկ անգամ ընդգծում են, որ Բարսելոնայի խնդիրները միայն անհատական սխալներում չեն․ դրանք համակարգային են ու պահանջում են ամբողջական վերանայում՝ թե՛ տակտիկական, թե՛ խաղային մոտեցումների մակարդակում։

Liana

Հեղինակ՝ Liana