ad-banner-1

Ի՞նչ է սպասվում Լևանդովսկիին մրցաշրջանի վերջում

Ռոբերտ Լևանդովսկիի ապագան Բարսելոնայում դեռևս անորոշ է, ղեկավարությունը քննարկում էր նրան ձմռանը վաճառելու տարբերակը, սակայն լեհ հարձակվողը մտադիր չէ մինչ 2026 թվականի ամառ որևէ որոշում կայացնել։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ռոբերտը բացառում է հանուն բարձր աշխատավարձի այլ լիգա տեղափոխվելու տարբերակը, իսկ Լևանդովսկիի ընտանիքը Բարսելոնան իրենց տունն է համարում։

Նրա նպատակն է մնալ Բարսելոնայում, սակայն Լևանդովսկին պատրաստ է երկրորդական դեր ստանձնել նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերելուց հետո։

Ըստ Sport-ի` Ռոբերտը նույնիսկ մտածում է կարիերան ավարտելու մասին, եթե չմնա Բարսայում, և եթե ոչ մի առաջարկ նրան չգոհացնի։

Hovo

Հեղինակ՝ Hovo