ad-banner-1
Բարսելոնա

Բարսան հարձակման նոր եռյակ ունի

Բարսելոնայի հաղթանակը Ժիրոնայի դեմ հանգստյան օրերին ստիպեց Հանսի Ֆլիկին անսպասելի փոփոխություն անել․ նա խաղադաշտ դուրս բերեց Ռոնալդ Արաուխոյին՝ որպես հարձակվող, ով էլ դարձավ հաղթական գոլի հեղինակ։ Չնայած այդ քայլը արդարացվեց, այն ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան բարդ իրավիճակում է ակումբը վնասվածքների պատճառով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Կար հույս, որ Ֆեռան Տոռեսը պատրաստ կլինի շաբաթվա կեսին կայանալիք հանդիպմանը Օլիմպիակոսի դեմ, սակայն թե՛ նա, թե՛ Ռաֆինյան դեռ չեն մարզվում թիմի հետ։ Հանսի Ֆլիկը փորձարկում է տարբեր հարձակվողական կազմավորումներ՝ նախապատրաստվելով խաղին։ SPORT-ը հայտնել է մի քանի հետաքրքիր տարբերակներ։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Ֆլիկը մարզումների ընթացքում փորձել է Ռունի Բարդաղջիի, Մարկուս Ռեշֆորդի և Լամին Յամալի եռյակը։ Եթե Ֆլիկը որոշի կիրառել այս տարբերակը, ապա Ռեշֆորդը կշարունակի գործել որպես կենտրոնական հարձակվող, Յամալը՝ աջ եզրից, իսկ Բարդաղջին ստիպված կլինի հարմարվել իր համար նոր դիրքին՝ ձախ եզրին։ Նման կազմավորումը թույլ կտա Ֆլիկին պահպանել կայուն կիսապաշտպանություն՝ Ֆրենկի դե Յոնգի, Պեդրիի և Ֆերմին Լոպեսի մասնակցությամբ։

Այլընտրանքային տարբերակներից մեկն այն է, որ Ֆլիկը կարող է Ֆերմին Լոպեսին օգտագործել ձախ եզրում, իսկ կիսապաշտպանությունը վստահել Մարկ Կասադոյին, Պեդրիին և Դե Յոնգին։

Mari

Հեղինակ՝ Mari