Արաուխոն հնարավոր է այլևս չխաղա Բարսայի մարզաշապիկով
Բարսելոնայի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հոգեբանական վնասվածքը ավելի լուրջ է, քան շատերը կարծում են։ Cope-ի հաղորդմամբ՝ ակումբը չի ցանկանում նշել նրա վերադարձի հստակ օրը, և նրան ասել են չշտապել, որովհետև առաջնահերթությունը լիարժեք հոգեբանական վերականգնումն է։
Բարսելոնայի ղեկավարությունը չի բացառվում, որ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձի վարձակալել ևս մեկ կենտրոնական պաշտպան։ Դա կլինի նախազգուշական քայլ՝ այն դեպքում, եթե Արաուխոյին երկարատև ապաքինում անհրաժեշտ լինի՝ հաշվի առնելով նրա իրավիճակի շուրջ եղած բնական անորոշությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Արաուխոյի հոգեբանական խնդիրների մասին։ Ուրուգվայցին Չելսիի դեմ խաղում կարմիր քարտ ստանալուց հետո զգացել էր, որ հոգեպես և մտավոր առումով պատրաստ չէ իր լավագույն խաղը ցուցաբերել։ Այդ պատճառով իր և թիմի շահերից ելնելով, խնդրել էր Բարսելոնային տրամադրել ժամանակահատված՝ հոգեբանական վերականգնման համար։
