ad-banner-1
Ժոան Գարսիա – Բարսա – Բարսելոնա – ՉԼ

Բարսայի ճակատագիրը Գարսիայի ձեռքերում է

Բարսելոնան երեքշաբթի երեկոյան վերադառնում է եվրոպական ասպարեզ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում մրցելով Այնտրախտ Ֆրանկֆուրտի հետ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Հինգ խաղում՝ երկու հաղթանակ, երկու պարտություն և մեկ ոչ-ոքի արձանագրած կատալոնացիները ներկայումս զբաղեցնում են 18-րդ տեղը ընդհանուր աղյուսակում և լավագույն ութնյակ դուրս գալու համար կախված են մի շարք բարենպաստ արդյունքներից։

Բայց առաջին հերթին, Բարսան պետք է հաղթի մնացած բոլոր հանդիպումները, սկսած վաղվա կարևոր խաղից։

Բարսելոնայի ելույթները այս մրցաշրջանի ՉԼ-ում, հատկապես պաշտպանությունում, բավարար չեն եղել, և հենց այդ պատճառով էլ դարպասապահ Ժոան Գարսիային լուրջ փորձություն է սպասվում առաջիկա հանդիպմանը, գրում է AS-ը։

Հանսի Ֆլիկի թիմը Չեմպիոնների լիգայում արդեն ութ խաղ անընդմեջ է, ինչ չի կարողանում դարպասը անառիկ պահել․ բոլոր խաղերում գոլ է ընդունել։

Վերջին անգամ Բարսելոնան ՉԼ-ում չի ընդունել գոլ ապրիլի 9-ին՝ Դորտմունդի Բորուսիային 4։0 հաշվով հաղթելու ժամանակ։ Դրանից հետո սկսվել է անհաջող շարքը։

Այնուամենայնիվ, այսօր իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիան մասնակցել է նախախաղային վերջին մարզմանը և լիովին պատրաստ է Այնտրախի հետ խաղին։

Այս մրցաշրջանում Լա Լիգայում արդեն չորս հաջող հանդիպում գրանցելուց հետո Գարսիան այժմ կփորձի նույնը անել նաև Չեմպիոնների լիգայում՝ դադարեցնելով Բարսելոնայի ութխաղյա անհաջող շարքը։

Anna

Հեղինակ՝ Anna