ad-banner-1

Անդրես Ինիեստային մեղադրել են խարդախության մեջ

Պերուի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել Բարսելոնայի նախկին աստղ Անդրես Ինիեստայի դեմ՝ խարդախության մեղադրանքով։
Ամեն ինչ սկսվեց 2023 թվականին։ Այդ ժամանակ Անդրեսը ստեղծեց NSN Barcelona ընկերության մասնաճյուղը Հարավային Ամերիկայում՝ NSN Sudamérica-ն։ Նպատակն էր կազմակերպել տարբեր միջոցառումներ՝ լեգենդների խաղեր, փառատոններ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ Gucho Entertainment S.A.C. ընկերության և մի շարք տեղական ներդրողների բողոքի՝ նրանք մոտ 600 հազար դոլար են ներդրել Ինիեստային պատկանող այս ընկերություններում։

Հայտարարությունների համաձայն՝ Ինիեստայի հեղինակությունը օգտագործվել է ներդրողներին համոզելու համար ֆինանսավորել սպորտային և երաժշտական ծրագրեր՝ միջազգային ֆուտբոլային հանդիպումների և K-pop փառատոնի անցկացման նպատակով։ Սակայն ի վերջո կայացավ միայն Upa Upa Fest‑ը, որի հետևանքով իսպանացու ընկերությունը կրեց հսկայական ֆինանսական վնասներ և սնանկացավ։ Արդյունքում մյուս բոլոր միջոցառումները չեղարկվեցին։

Հովանավորները պնդում են, որ գումարները չեն վերադարձվել, իսկ NSN Sudamérica-ն հետագայում հայտարարվել է սնանկ՝ առանց ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու։ Հետաքննությունը վերաբերում է նաև ընկերության ներկայացուցիչներ Պաուլ Վալդերրամա Ռուբիոյին և Կառլոս Գոմես Պինտորին։

Ինիեստան ինքը հերքում է մեղադրանքները, գրում է El Español-ը:

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։