ad-banner-1
բարսելոնա-յամալ–էրիկ գարսիա–բալդե

Լամին Յամալը հեռացվել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակից

Բարսելոնայի հարձակվող Լամին Յամալը չի մասնակցի Իսպանիայի հավաքականի առաջիկա հանդիպումներին՝ Վրաստանի և Թուրքիայի դեմ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ արտահայտել է իր զարմանքն ու դժգոհությունը՝ կապված ֆուտբոլիստի բժշկական միջամտության հետ, որն իրականացվել է առանց հավաքականի բժշկական շտաբին նախապես տեղեկացնելու։

Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ բժշկական ծառայությունները նոյեմբերի 10-ին են տեղեկացել, որ Լամին Յամալը նույն առավոտյան ռադիոհաճախականությամբ ինվազիվ միջամտության է ենթարկվել՝ ազդրային հատվածում ունեցած անհանգստությունները մեղմելու նպատակով։

Նշվում է, որ Իսպանիայի հավաքականի բժիշկները այդ բուժման մասին չեն տեղեկացվել նախապես և միայն ուշ երեկոյան են ստացել բժշկական զեկույց, որտեղ խորհուրդ էր տրվում 7-ից 10 օր հանգստի շրջան։

Ֆեդերացիան, ընդգծելով, որ առաջնահերթ է համարում խաղացողի առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը, որոշել է նրան ազատել ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներից։

Anna

Հեղինակ՝ Anna