Դրոյի քայլը Բարսելոնայի դեմ՝ տրանսֆերային աղմուկ և հանրային քննադատություն
Դրոյի շուրջ ստեղծված դժվարին իրադրությունը մոտ է հանգուցալուծմանը։ Բարսելոնայի խաղացողն այս երկուշաբթի արդեն մեկնել է Փարիզ՝ Փարիզ Սեն-Ժերմենի հետ տրանսֆերն ավարտին հասցնելու համար։
18-ամյա ֆուտբոլիստը օրեր առաջ հայտնել էր ակումբի ղեկավարությանը հեռանալու իր մտադրության մասին, ինչը միանշանակ չէր ընդունվել Կամպ Նոուի գրասենյակներում։ Նախագահ Ժոան Լապորտան մանրամասնել է, թե ինչպես է տեղի ունեցել Դրոյի հեռացումը։
«Մենք դեռ կխոսենք այդ մասին, երբ ամեն ինչ վերջնական լինի։ Նա հայտնեց, որ չի շարունակելու, ինչն ինձ զարմացրեց։ Սա տհաճ իրավիճակ է։ Մենք կփորձենք իրավիճակն այնպես ուղղորդել, ինչպես նախապես էր պլանավորված։ Սա անակնկալ էր։ Մենք համաձայնություն ունեինք, որ նա կերկարաձգի պայմանագիրը 18 տարին լրանալուն պես, սակայն հետո նրա գործակալն ասաց, որ նա, ի վերջո, փոխել է միտքը։ Զարմանալիորեն, գործակալը մեզ հայտնեց, որ մենք չենք կարող կատարել այն, ինչի շուրջ նախապես պայմանավորվել էինք։ Մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի սա ավարտվի լավագույնս՝ ի շահ Բարսայի»,— նշել է Լապորտան Catalunya Ràdio-ի «El Club de la mitjanit» հաղորդման ժամանակ։
