ad-banner-1

Նիդերլանդների հավաքականի տաղանդը Բարսելոնայի թիրախում է

Բարսելոնան շարունակում է աշխատել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին փուլում Բարսա Աթլետիկը համալրելու ուղղությամբ։

Բացի Համզա Աբդելկարիմի (18 տարեկան), Աջայ Տարավեսի (16 տարեկան), Պատրիսիո Պասիֆիկոյի (19 տարեկան) և Յուվենսլի Օնստեյնի (18 տարեկան) տեղափոխություններից, Նիդերլանդներից հայտնում են ևս մեկ ֆուտբոլիստի մասին, ով կարող է հայտնվել կատալոնական ակումբի պահեստային թիմում։ Խոսքը 18-ամյա ձախլիկ կենտրոնական պաշտպան Ռուուդ Նեյստադի մասին է, ով արդեն իր նորամուտն է նշել Թվենտեի առաջին թիմի կազմում։

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ Թվենտեն Նեյստադին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը՝ նրա երկարաժամկետ ներկայությունն ապահովելու համար, և հույս ունի հասնել համաձայնության։ Սակայն աղբյուրը նաև ընդգծում է, որ Բարսելոնայի պատվիրակությունն այցելել է ֆուտբոլիստի տուն՝ ծանոթանալու նրա իրավիճակին և քննարկելու Բարսա Աթլետիկ տեղափոխվելու հնարավորությունը։

Նեյստադը, ով ունի գործող պայմանագիր մինչև 2027 թվականը և հանդիսանում է Նիդերլանդների մինչև 18 տարեկանների հավաքականի անդամ, այս մրցաշրջանում արդեն մասնակցել է Թվենտեի առաջին թիմի 9 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Eredivisie-ի վերջին տուրում՝ Էքսելսյորի դեմ խաղում (0:0), նա մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Liana

Հեղինակ՝ Liana