Ո՞վ է լինելու Բարսելոնայի հաջորդ մրցակիցը Իսպանիայի գավաթում
Բարսելոնան Ջեդահում պատրաստվում է Աթլետիկի արգելքը հաղթահարել Սուպերգավաթի շրջանակներում, սակայն մինչ այդ կատալոնացիները ծանոթացան Իսպանիայի գավաթի իրենց հաջորդ մրցակցին։
Բարսան և Սուպերգավաթին մասնակցող մնացած թիմերը, ըստ կարգի, պետք է վիճակահանվեին 2-րդ դիվիզիոնի 5 թիմերից մեկի դեմ, և քանի որ դիվիզիոնով ցածր թիմերը առավելություն ունեն դաշտի հարցում, Բարսելոնան պետք է դրսում անցկացնի 1/8 եզրափակիչը։
Կապտանռնագույնները վիճակահանության արդյունքում կմրցեն Ռասինգ դե Սանտանդերի դեմ, որոնք գտնվում են 2-րդ դիվիզիոնի 1-ին հորիզոնականում։ Սպասվում է, որ խաղը տեղի կունենա հունվարի 13-15 ընկած ժամանակահատվածում` Էլ Սարդիներոյում։
Ըստ Sport-ի` Ռասինգը 11/12 մրցաշրջանից հետո չի կարողանում վերադառնալ Լա Լիգա, և նրանց միջև տեղի ունեցած վերջին խաղը եղել է 2012 թվականի մարտին, որտեղ Բարսան հաղթել է 0-2 հաշվով, իսկ ընդհանուր վիճակագրությունը Բարսելոնայի օգտին է` 62 հաղթանակ, 21 ոչ-ոքի, 17 պարտություն։
