ad-banner-1

Ի՞նչ օգուտներ կքաղի Բարսելոնան Քրիստենսենի վնասվածքից

Ինչես նշել ենք ավելի վաղ` Բարսայի ֆուտբոլիստ Անդրեաս Քրիստենսենը վնասվածք է ստացել։ Անհրաժեշտության դեպքում Բարսելոնան կկարողանա նոր ֆուտբոլիստ գրանցել նրա վնասվածքի շնորհիվ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Լա Լիգայի բյուջեի կազման կանոնակարգի համաձայն՝ այն ակումբները, որոնք ֆուտբոլիստների գրանցման խնդիրներ ունեն, կարող են նոր խաղացող գրանցել թիմի մեկ այլ ֆուտբոլիստի լուրջ վնասվածքի պատճառով։ Իսկ ընդգծվում է, որ Քրիստենսենը բաց կթողնի մոտ չորս ամիս՝ ձախ ծնկի խաչաձև կապանի մասնակի պատռվածքի պատճառով։ Այժմ Բարսելոնան պետք է համապատասխան եզրակացություն ուղարկի Լա Լիգայի բժշկական հանձնաժողով և սպասի դրա հաստատմանը։

Հիշեցնենք, որ Բարսելոնան օգտվել էր այս կանոնից 2024 թվականին կիսապաշտպան Դանիել Օլմոյի գրանցման ժամանակ։ Այդ անգամ ֆուտբոլիստի գրանցմանը նույնպես նպաստել էր Քրիստենսենի վնասվածքը։

Mari

Հեղինակ՝ Mari