Ակումբ
Ֆլիկն ուզում է հեռանա՞լ Բարսելոնայից․ Նոր թարմացումներ
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի-Դիտեր Ֆլիկը մտադիր չէ լքել թիմը մրցաշրջանի վերջում, ինչպես ավելի վաղ հայտնել էին մադրիդյան լրատվամիջոցները։
Onda Cero-ի լրագրող Ալֆրեդո Մարտինեսի հետ զրույցում կատալոնական ակումբի մարզիչը հայտարարել է, որ դա անհեթեթություն է։
«Եվս մեկ անհեթեթություն», – կարճ ասել է Ֆլիկը։
60-ամյա մարզիչը ղեկավարում է Բարսելոնան 2024 թվականի մայիսի 29-ից՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Նա դարձել է կատալոնական ակումբի պատմության մեջ երրորդ գերմանացի մարզիչը՝ Հեննես Վայսվայլերից և Ուդո Լատտեկից հետո։
Ֆլիկի գլխավորությամբ Բարսելոնան նվաճել է երեք տիտղոս՝ Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։
