Հրաման է եկել վերևից․ բոլորն ընդդեմ Յամալի
Հոկտեմբերի 26–ին կայացավ Ռեալ Մադրիդ-Բարսելոնա հանդիպումը, որը հաղթեցին սերուցքայինները՝ 2։1 հաշվով։ Խաղից մի քանի օր առաջ Բարսելոնայի առաջատարներից մեկը՝ Լամին Յամալը, սկանդալային հայտատարություն էր արել՝ իբր թե Ռեալ Մադրիդը գողանում է։
Cadena Ser-ի լրագրող Սանտի Օվալլեն անրադարձել է Յամալին և իր պահվածքին․
«Մենք պատրաստ չենք Լամին Յամալին։ Մի սերնդային բաց տարածություն կա, որը պարզապես անհնար է կամրջել Լամին Յամալի և կատալոնական մեդիատարածքում գերիշխող քննադատների ու վերլուծաբանների միջև։ Լամինը համաշխարհային աստղ է, սակայն տեսախցիկի առջև և հետևում դեռ խոսում է Ռոքաֆոնդայի (թաղամաս Բարսելոնայում) մի երեխայի պարզությամբ և անկեղծությամբ։
Բարսայի երկրպագուների մեծ մասը պատրաստ չէ ընդունել նման ինքնաբուխ և ինքնավստահ մեկին, հատկապես Էլ Կլասիկոյի նման մեծ խաղերից առաջ։ Ավանդական կատալոնացի երկրպագուն չի կարող «մարսել», որ իր թիմի աստղը Կլասիկոյից ընդամենը 72 ժամ առաջ բացահայտ ասում է այն, ինչ իրենք մտածել են 50 տարի. «Մադրիդը գողանում է»։
Իսկ երբ Լամինը խաղադաշտում չի գերիշխում, հին ու ծանոթ արտահայտությունը նորից դուրս է գալիս. «Չէ՞ որ մենք ձեզ ասել էինք»։ Հին դպրոցի Բարսայի երկրպագուին դուր չի գալիս իր կուռքին տեսնել տաբլոիդների շապիկներին, կամ տոնակատարությունների ժամանակ թագով (նույնիսկ եթե դա պարզապես կատակային ակնարկ է իր նախկին ընկերուհուն)։ Նրանք չեն հավանում նրա մշտական ներկայությունը գովազդներում և չեն հասկանում, թե ինչու է նա հանգստյան օրերին ճանապարհորդում այնպիսի վայրեր, ինչպիսիք են Խորվաթիան կամ Միլանը, որպեսզի վայելի կյանքը։
Նրանց համար ֆուտբոլիստը պետք է գնա տուն-մարզում-տուն երթուղով, իսկ եթե ոչ, ապա գոնե իր անձնական կյանքը պահի Instagram-ից դուրս։
Բայց Մադրիդի Ռեալն էլ պատրաստ չէ Լամինի նման մեկին՝ «ոչ կոնֆորմիստ հերոսի»։ Իրոք հեգնական է, որ Մադրիդի հանդերձարանը վիրավորվել է այն բանից, ինչը նրանք անվանել են «ինքնահավանություն», մինչդեռ նույն հանդերձարանը տարիներ շարունակ ապրել է Կրիշտիանու Ռոնալդուի թատերականությունների և Վինիսիուս Ժունիորի ամենօրյա դրամայի ներքո։
Մադրիդյան ամբողջ մեխանիզմը՝ ֆուտբոլիստները, ղեկավարությունը և նրանց հետ համահունչ լրատվամիջոցները, խաղից առաջ թիրախավորեցին Լամինին, շրջապատելով նրան փողոցային կռվի ավազակների նման, որը գլխավորում էր Իսպանիայի վատ պահվածք ունեցող ավագ Դանի Կարվախալը։ Այստեղ նորություն չկա. բոլորը գիտեն, որ իսպանացի ֆուտբոլիստներն անձեռնմխելի են, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Բարսելոնայից են։ Կարող եք հարցնել Չավիին կամ Պիկեին։
Երբ մադրիդյան ողջ համակարգը շարժվում է մեկ ուղղությամբ, դա նշանակում է, որ հրամանը եկել է վերևից. բոլորն ընդդեմ Լամինի։ Բայց Լամին Յամալը ընտրել է այս ճանապարհը։ Նա համաշխարհային աստղ է, ով դեռ խոսում է փողոցների երեխայի հոգով։
Լամինի թիմակիցներից մեկը դա հիանալի է ամփոփել. «Որքան շատ քննադատեն նրան, այնքան ավելի վճռական կդառնա նա՝ դա կրկին ասելու համար»։
