ad-banner-1

Նիկի Նիկոլի պատասխան հարվածը Յամալին

Երեկ Լամին Յամալը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ ինքն ու սիրելին՝ անցած այդքան գեղեցիկ օրերից հետո, բաժանվել են և նշել, որ որևէ պատճառ չկա։

Ժամեր անց չուշացավ նաև արգենտինացի երգչուհու պատասխանը։ Նիկի Նիկոլը կապվել էր լրագրող Ժորդի Մարտինի հետ.«Բարև, Ժորդի, ուզում եմ հաստատել, որ ես և Լամինը այլևս միասին չենք։ Մենք չէինք պատրաստվում դա հրապարակել, բայց այս իրավիճակը մեզ ստիպեց դա անել։ Մենք միմյանց հետ չենք տեսնվել այն բանից հետո, երբ ես լքեցի Բարսելոնան։

Կարող եմ հաստատել, որ անհավատարմություն չի եղել։ Եթե ես դրա զոհը լինեի, հրապարակավ կասեի դրա մասին, ինչպես արել եմ նախկինում»։

Նշենք, որ զույգի բաժանումը քննարկումների առիթ է դարձել սոցցանցերում, և երկրպագուները կարծում են, որ հին Յամալը վերադառնում է։

Liana

Հեղինակ՝ Liana