ad-banner-1
Բարսելոնա Դեկու

Ռեալի նախկին ֆուտբոլիստը Բարսայի ուշադրության կենտրոնում է

Բարսելոնան հետաքրքրված է Արսենալի ավագ, կիսապաշտպան Մարտին Օդեգարով, ով նախկինում հանդես է եկել Ռեալ Մադրիդում։ Այս մասին հայտնում է Sport-ը։ Նա բազմակողմանի կիսապաշտպան է, ով կարող է խաղալ ինչպես տասը համարի դիրքում, այնպես էլ կենտրոնական կամ հարձակվողական կիսապաշտպանի դերում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Արսենալի ավագը դեռ իր պատանեկության տարիներին էր Բարսելոնայի ուշադրության կենտրոնում։ Այն ժամանակ ընդամենը 15-ամյա Օդեգարը, սակայն, ընտրեց Ռեալ Մադրիդը և 2015 թվականի հունվարին ստորագրեց պայմանագիր մադրիդյան ակումբի հետ։ Սակայն նա չկարողացավ ստանալ այն խաղաժամանակը, ինչին ձգտում էր Ռեալում, և արդյունքում տեղափոխվեց Արսենալ, որտեղ դարձավ առանցքային ֆուտբոլիստ և թիմի ավագ։

Օդեգարի տրանսֆերը շատ բարդ կլինի

Առաջին հերթին՝ Օդեգարը պայմանագիր ունի Արսենալի հետ մինչև 2028 թվականը, և լինելով թիմի ավագ՝ անգլիացիները հեշտությամբ չեն համաձայնի հրաժարվել նրանից։ Բացի այդ, կա նաև հարց, թե ո՞ր դիրքում նա կհամապատասխանի Բարսելոնայի կազմին, հաշվի առնելով, որ երբ բոլոր կիսապաշտպանները առողջ են, թիմն արդեն ունի մի շարք տարբերակներ։

Mari

Հեղինակ՝ Mari