Տրանսֆերներ
Աշխարհի լավագույն հարձակվողը՝ Բարսելոնայի տրանսֆերային թիրախ
Մյունխենի Բավարիայի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը կարող է կարիերան շարունակել Բարսելոնայում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 2026 թվականի ամռանը Քեյնի պայմանագրում կփոխվի փոխհատուցման գումարը, որը կկազմի 65 մլն եվրո։ Կատալոնացիները պատրաստ են այդքան վճարել հարձակվողի համար, ում դիտարկում են որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։
Միաժամանակ, Բարսելոնան անգլիացու միակ հավակնորդը չէ։ Բացի իսպանական ակումբից, ֆուտբոլիստին ձեռք բերելու հույս ունեն ԱՊԼ-ի և Սաուդյան Արաբիայի ակումբները։
2025/2026 մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 25 գոլի հեղինակ և կատարել 4 գոլային փոխանցում։
