Նոր անուններ 9 համարի դիրքի համար
Բարսելոնան պատրաստվում է Ռոբերտ Լևանդովսկու հեռանալուն հաջորդ ամառ և կենտրոնական հարձակվողի դիրքի համար դիտարկում է բյուջետային տարբերակներ։ Ըստ AS-ի ՝ թեկնածուների ցանկում են Դորտմունդի Բորուսիայից Սերու Գիրասին և Լևանտեից Կարլ Էթթա-Էյոնգը։
Բարսելոնան ակտիվացրել է հաջորդ կենտրոնական հարձակվողի որոնումները այն լուրերի ֆոնին, որ 37-ամյա Ռոբերտ Լևանդովսկին ակումբից կհեռանա 2026 թվականի ամռանը՝ պայմանագրի ավարտից հետո։ Լեհ հարձակվողի համար ավելի ու ավելի դժվար է դառնում մրցաշրջանի ընթացքում պահպանել մարզավիճակը և առողջական վիճակը։ Աշխատավարձերի խիստ սահմանափակումների պայմաններում ակումբի ղեկավարությունը մարզական տնօրեն Դեկուին հանձնարարել է գտնել կենտրոնական հարձակվող՝ առանց մեծ ծախսերի։
Ամենահարմար տարբերակների շարքում նշվում են դորտմունդի Բորուսիայից Սերու Գիրասին և Լևանտեից Կարլ Էթթա-Էյոնգը։ Հաղորդվում է, որ Հանսի Ֆլիկը բարձր է գնահատում Գիրասիի աշխատանքը, իսկ Էթթա-Էյոնգով հետաքրքրված են նաև Ռեալը, Արսենալը, Մանչեսթեր Սիթին և Մանչեսթեր Յունայթեդը։
2019 թվականին Էթթա-Էյոնգն արդեն կրել է Բարսելոնայի մարզաշապիկը և, ըստ մամուլի տվյալների, դրական է վերաբերվում կատալոնական ակումբ տեղափոխվելու գաղափարին։ Սակայն նրա համար մրցակցությունը բարձր կլինի, իսկ Բարսայի ֆինանսները՝ սահմանափակ։
