ad-banner-1

Ի՞նչ է իրականում ասել Յամալը Կարվախալին

Լամին Յամալը դարձավ վերջին Էլ Կլասիկոյի ամենաքննարկվող դեմքերից մեկը՝ չնայած նրան, որ խաղադաշտում իր լավագույն հանդիպումը չանցկացրեց։ Քննարկումների կենտրոնում էին նրա նախախաղային մեկնաբանությունները՝ ուղղված Ռեալ Մադրիդին և մրցավարներին։

Խաղից հետո Ռեալի ավագ Դանի Կարվախալը մատնանշեց երիտասարդ ֆուտբոլիստին՝ ցույց տալով, թե նա «չափից շատ է խոսում»։ Մամուլում նույնիսկ հայտնվեց տեղեկություն, թե Յամալը իբր ասել է՝ «Կտեսնվենք թունելում»։

Սակայն, ըստ իսպանացի լրագրող Սանտի Օվալյեի («El Desmarque»), դա սխալ մեկնաբանություն է։ Իրականում Յամալը պարզապես ասել է՝ «Կտեսնվենք պատասխան խաղում», այսինքն՝ սպորտային մարտահրավեր նետել սերուցքայիններին՝ ակնարկելով, որ Բարսելոնան կպատասխանի Կամպ Նոուում։

Նշենք նաև, որ կաջորդ Կլասիկոն նախատեսված է մայիսին, սակայն կողմերը կարող են հանդիպել նաև հունվարին՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։