ad-banner-1

Բարսելոնան հերթական լուրջ կորուստի առաջ է կանգնած

Բարսելոնան շարունակում է նախապատրաստվել կիրակի օրվա Էլ Կլասիկոյին։ Թիմի վերաբերյալ վերջին տեղեկությունները հիմնականում դրական են․Ռաֆինյան և Ֆեռան Տոռեսը վերադառնում են կազմ, իսկ Ֆրենկի դե Յոնգը, ով հինգշաբթի բաց էր թողել մարզումը հիվանդության պատճառով, ակնկալվում է, որ հասանելի կլինի։

Սակայն SPORT-ի փոխանցմամբ թիմի պաշտպան Ժյուլ Կունդեն հինգշաբթի օրն անհատական մարզում է իրականացրել՝ ստացած թեթև հարվածի պատճառով։ Ֆրանսիացին զգացել է որոշակի անհարմարություն և որոշել է չվտանգել սեփական առողջությունը՝ մնալով մարզասրահում, մինչ թիմակիցները աշխատում էին խաղադաշտում։

Ակումբի աղբյուրները, սակայն, վստահեցրել են, որ վնասվածքը լուրջ չէ և որևէ վատթարացում չկա։ Նպատակը այն է, որ Կունդեն այսօր վերադառնա խմբային մարզումների՝ լիովին պատրաստվելով Սանտյագո Բեռնաբեուում կայանալիք կարևոր խաղին։

Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ապա թե՛ Կունդեն, թե՛ դե Յոնգը կվերադառնան ընդհանուր աշխատանքին՝ ամրապնդելով կազմը Էլ Կլասիկոյից առաջ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։