ad-banner-1

Օլիմպիակոսի մարզիչը՝ Բարսելոնայի դեմ հանդիպման մասին

Օլիմպիակոսի գլխավոր մարզիչ Լուիս Մենդիլիբարը այդքան էլ ուրախ չէ իր թիմի գործողություններից՝ ԱԷԼ-ի դեմ հաղթական հանդիպման ժամանակ:

Խաղից հետո Մենդիլիբարին հարց է հնչեցվել նաև Չեմպիոնների Լիգայի շրջանակներում սպասվող Բարսելոնայի դեմ հանդիպման վերաբերյալ:

«Եթե մենք խաղանք այնպես, ինչպես խաղացինք այսօրվա առաջին խաղակեսում, ապա նրանք կարող են 8 գնդակ ուղարկել մեր դարպասը»,- ասել է մարզիչը՝ Thrylos 7 International-ին տված հարցազրույցում:

64-ամյա մասնագետը կարողացել է մարզել Իսպանիան ներկայացնող Ալավեսը, Սևիլիան, Աթլետիկ Բիլբաոն, Լևանտեն, Օսասունան, և, իհարկե, բավականին խնդիրներ է ունեցել Բարսայի դեմ խաղերի ժամանակ:

Մենդիլիբարը իր մարզչական կարիերայի ընթացքում Բարսային հանդիպել է 27 անգամ, որոնցից 23-ում պարտություն է կրել:

Բլաուգրանան Ժիրոնայի դեմ տոնած հաղթանակից հետո ուրախ տրամադրությամբ է մոտենում Օլիմպիակոսի դեմ հանդիպմանը:

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։