ad-banner-1

Ֆլիկ. «Ինձ ցավեցնում է դա»

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Լա Լիգայի 9-րդ տուրում կայացած Ժիրոնայի դեմ հանդիպմանը ստացած կարմիր քարտի մասին:

«Ես ծափահարում էի Ֆրենկիին, այլ ոչ մրցավարին: Փորձեցի խոսել նրա հետ, սակայն չէր ցանկանում լսել ինձ: Կայացվեց որոշում և ես համաձայնվեցի դրա հետ: Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել: Ինձ ցավեցնում է այն փաստը, որ Էլ Կլասսիկոյի ժամանակ չեմ կարող լինել թիմի կողքին»,- ասել է Ֆիլկը՝ Sport.es-ին տված հարցազրույցում:

Գերմանացին բաց կթողնի Լա Լիգայի 10-րդ տուրում կայանալիք Ռեալ Մադրիդի դեմ հանդիպումը:

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։