Լապորտան պատասխանել է քննադատություններին
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է Մայամիում կայանալիք Բարսա-Վիլյառեալ հանդիպման վերաբերյալ որոշմանը, որը լուրջ դժգոհությունների առիթ է հանդիսացել Լա Լիգայի ակումբների և ֆուտբոլիստների շրջանում:
Չնայած քննադատություններին, Լապորտան ողջունել է որոշումը` ընդգծելով ֆինանսական և ակումբի հեղինակության բարձրացման հեռանկարները:
«Մենք այդքան էլ ոգևորված չենք էղել այդ որոշումով, բայց մենք դրա իրականացման համար կանենք ամեն բան:
Դա մեզ հնարավորություն կտա գումար աշխատելու Մայամիի նման քաղաքում: Վիլլյառեալը և Բարսելոնան ամենամեծ շահառուները կլինեն այստեղ: Ամերիկայի շուկան հետաքրքրել է մեզ: Սա մեզ հնարավորություն կտա ձեռք բերել հովանավորներ և բարձրացնել մեր իմիջը:
Սա շատ կարևոր շուկա է, քանի որ 2026 թվականին այստեղ է կայանալու Աշխարհի առաջնության հանդիպումները:
ՆԲԱ-ի հանդիպումները ևս կարող են կայանալ Եվրոպայում, և եթե կարողանան միավորվել ԵվրոԼիգայի հետ, ապա սա մեծ հետաքրքրություն կառաջացնի եվրոպական սպորտում»,-ասել է Լապորտան:
Նա խոստովանել է, որ դեռ ծանոթ չեն հանդիպման անցկացման վերաբերյալ բոլոր մանրամասներին, սակայն ֆինանսական կողմը գերազանցում է բոլոր սպասելիքները:
«Լա Լիգան դեռ պետք է մեզ մանրամասն տեղեկատվություն տրամադրի Մայամիից սպասվող եկամտի մասին: Այն կլինի շատ ավելի շատ, քան կվաստակեինք, եթե խաղը կայանար Վիլլառեալում: Չեմ կարող խոսել կոնկրետ թվերի մասին, սակայն Բարսան գումար կստանա լրացուցիչ այլ բաներից, որոնք մեծ եկամուտ կբերեն»,- ավելացրել է կատալոնական ակումբի նախագահը:
