Արաուխո․ «Ես նրանց ասացի, որ եթե մտնեմ խաղադաշտ, գոլ եմ խփելու, և բոլորը ծիծաղեցին»
Այսօր Մոնժուիկում կայացած խաղում Բարսելոնան 2:1 հաշվով հաղթեց Ժիրոնային, վերադառնալով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Խաղին հաշված րոպեներ էին մնացել, երբ մարզիչը փոխարինեց Մարկ Կասադոյին, և նրա փոխարեն դաշտ դուրս բերեց պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։
Ուրուգվայցի կենտրոնական պաշտպանը 82-րդ րոպեին խաղադաշտ մտավ որպես հարձակվող և լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին հաղթական գոլ խփեց՝ ապահովելով երեք միավոր Ժիրոնայի դեմ խաղում։
Փոքր տարիքում հարձակվողի դիրքում խաղացած Արաուխոն տարիների ընթացքում փոխեց իր դիրքը պաշտպանությունում՝ «պատ» դառնալով, բայց դերբիում վերադարձավ իր ակունքներին։ Հանսի Ֆլիկը նրան հարձակման գծում կիրառեց, քանի որ Ֆեռանը, Լևանդովսկին, Լամինը բացակայում էին, և փոխարինողներ չկային։
Արաուխոն չհիասթափեցրեց. իր գոլային բնազդը և ճիշտ դիրքավորվումը թիմին տարան կարևոր հաղթանակի՝ լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին։
«Ես ընկերներիս ասացի՝ եթե մտնեմ, գոլ եմ խփելու, և բոլորը ծիծաղեցին, բայց այդպես էլ եղավ։ Շատ երջանիկ եմ», – ասաց Արաուխոն DAZN-ին։ «Հաղթանակը կարևոր էր, այն մեզ ուժ տվեց հաջորդ խաղերի համար։ Թիմը ցուցադրեց պայքարելու կարողություն և վճռականություն մինչև վերջ»։
Ֆերմին Լոպեսը ևս կարևոր դեր խաղաց՝ մեկ ամիս անց վերադարձնելով թիմին այն էներգիան, որը շատ էր պակասում։
«Երբեմն պետք է հենց այսպես հաղթել, մինչև վերջ պայքարելով», – նշեց կիսապաշտպանը։ Նրա և այլ խաղացողների վերադարձը թույլ է տալիս թիմին շարունակել մրցել լիգայում ու պատրաստվել առաջիկա կարևոր հանդիպումներին։ Այս հաղթանակը ոչ միայն երեք միավոր պարգևեց, այլև Բարսային հոգեբանական կայունություն ապահովեց։
Թիմը ցույց տվեց, որ կարող է հաղթահարել դժվարությունները, նույնիսկ վնասվածքների պատճառով բացակայող խաղացողներ ունենալու պայմաններում։ Հաղթանակի պահը հիշարժան դարձավ նաև Արաուխոյի գոլն ուրախ տոնելու ձևը, երբ նա մարզաշապիկը բարձրացրեց տրիբունաների առաջ։
