Ակումբ
Բարսայի հարձակվողը բաց կթողնի Օլիմպիակոսի դեմ խաղը
Բարսելոնան ստիպված կլինի առանց թիմի հարձակվող Ռաֆինյայի անցկացնել Չեմպիոնների Լիգայի իր Օլիմպիակոսի դեմ հանդիպումը, հաստատում է իսպանացի լրագրող Հելենա Կոնդիսը:
Բրազիլացի վինգերը, որը արդեն իսկ ապաքինվել է վնասվածքից, դեռևս պատրաստ չէ վերադառնալ ամբողջական մարզմանը և կշարունակի անհատական վերականգնման մարզումային ծրագրով՝ նպատակ ունենալով մասնակցել Ռեալ Մադրիդի դեմ դիմակայությանը:
Ռաֆինյան շարքից դուրս է մնացել արդեն չորս շաբաթ, սակայն վերջին շրջանում նրա ապաքինման ցուցանիշը բարելավվել է:
Երեքշաբթի և չորեքշաբթի օրերը վճռորոշ կլինեն՝ որոշելու համար, թե որքան մոտ է նա թիմի հետ մարզումային ամբողջական ծրագրին միանալուն:
