ad-banner-1

Պեդրի. «Մենք այսօր մեր լավագույն խաղը չցուցադրեցինք»

Պեդրին թիմի լավագույն խաղացողներից էր այսօր Ժիրոնայի դեմ 2:1 հաշվով տարած հաղթանակի ժամանակ։

Նա խփեց թիմի համար կարևորագույն առաջին գոլը, սակայն առավելությունը երկար չտևեց, քանի որ Ժիրոնան 20-րդ րոպեին Աքսել Վիտցելի գոլով հավասարեցրեց հաշիվը։

Լրատվամիջոցների հետ զրույցում Պեդրին խոսեց Բարսելոնայի այս երեկոյի ելույթի մասին։ Արձագանքելով արդյունքին՝ Պեդրին խոստովանեց, որ թիմը այնքան էլ գերիշխող չէր Ժիրոնայի դեմ և, որ ինքը բավարարված չէ թիմի ելույթով։

«Կարծում եմ, մենք չցուցադրեցինք մեր լավագույն խաղը, շատ բան պետք է բարելավենք, և ես բավարարված չեմ թիմի ելույթով, բայց, ի վերջո, մենք հեռացանք երեք միավորով, և դա ամենակարևորն է», – ասաց նա։

Իսպանացի ֆուտբոլիստը շարունակեց ընդգծել երեք միավորն ապահովելու կարևորությունը, թեև թիմը հեռու էր իր սովորական լավագույն մարզավիճակից։

«Կարծում եմ, որ դրանք ամենակարևոր խաղերն են, քանի որ երբ լավ ես խաղում և հաղթում, քանի որ դու լավագույնն էիր և գերիշխեցիր ողջ խաղի ընթացքում, դա բնական է։ Բայց այն օրերին, երբ դու քո մակարդակին չես, և դու չես խաղում այնպես, ինչպես պետք է և այդ խաղերից դուրս ես գալիս երեք միավորով, դա շատ կարևոր է մրցաշրջանի վերջում տիտղոսիդ ճանապարհին», – ասաց նա։

Նմանատիպ մտքեր հնչեցրեց նաև Ֆերմին Լոպեսը, ով նշեց, թե որքան կարևոր է թիմի համար հաղթել նման խաղերում։ Վերջում Պեդրին խոսեց թիմի ապագա ճանապարհի մասին և թե ինչպես պետք է կենտրոնանալ առաջիկա Չեմպիոնների լիգայի Օլիմպիակոսի դեմ խաղի վրա։

«Մենք պետք է վերլուծենք, թե ինչը վատ արեցինք, փորձենք բարելավել այն, իսկ հիմա պետք է մտածենք Չեմպիոնների լիգայի մասին», – եզրափակեց նա։

Liana

Հեղինակ՝ Liana