ad-banner-1

Բարսելոնայի աստղը շուտով կվերադառնա՞ խաղադաշտ

Արդեն 4 ամիս է՝ Գավին բացակայում է խաղադաշտից ծանր վնասվածքի պատճառով։ Նա վնասել էր աջ ներքին մենիսկը և վիրահատվել, իսկ բացակայության սպասվող ժամանակը 4-5 ամիս էր։

Երեկ Գավին Պեդրիի հետ, ով նույնպես վնասվածք ունի, լուսանկար էր հրապարակել իր ինստագրամյան էջում, որտեղ երկու կիսապաշտպանները Սիուտատ Էսպորտիվայի խաղադաշտերից մեկում էին։ Սա ապացույց է, որ սևիլյացին արդեն վերականգնողական վերջին փուլերում է։

Ըստ Mundo Deportivo-ի` Հանսի Ֆլիկը և իր մարզչական շտաբը արդեն սպասում են Պաբլո Գավիին տեսնել մարզումներին, իսկ բժիշկները նրան խաղադաշտ կթողնեն վերադառնալ, երբ մարզավիճակ հավաքի, իսկ դա, սպասվում է, որ կլինի փետրվարի վերջում։

Իհարկե գաղտնիք չէ, որ Գավիի վերադարձը մարզադաշտ կդառնա իրական նվեր թիմի համար, սակայն Հանսի Ֆլիկը և բժշկական անձնակազմը չեն ցանկանում շտապել՝ վնասվածքի հնարավոր կրկնումից խուսափելու համար։

Hovo

Հեղինակ՝ Hovo