Ակումբ
Քնեք և հաղթեք. Բարսելոնայի նոր տրանսֆերը ֆուտբոլիստ չէ
Բարսելոնայի մարզչական շտաբը համալրվել է նոր մասնագետով՝ սոմնոլոգով (քնի մասնագետ)։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, այս անսովոր որոշումը կապված է Հանս-Դիտեր Ֆլիկի չափազանց ինտենսիվ մարզումներից և խաղերից հետո ֆուտբոլիստների լիարժեք վերականգնումն ապահովելու հետ։
Սոմնոլոգի դերը հատկապես կարևոր կլինի արտագնա հանդիպումներից հետո, երբ թիմը վերադառնում է ուշ գիշերով կամ վաղ առավոտյան։ Ակումբում եկել են այն եզրակացության, որ քնի և արթուն լինելու ռեժիմի խախտումը խաղացողների մոտ առաջացնում է տագնապ և սթրես, ինչը կարող է հանգեցնել հուզական ու ֆիզիկական հյուծման։
Նշենք, որ 22 տուրից հետո կատալոնացիները գլխավորում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ «Ռեալին» գերազանցելով 1 միավորով։
