ad-banner-1

3 ֆուտբոլիստ, որոնք կարող են հեռանալ Բարսելոնայից

Ամառային տրանսֆերային պատուհանի փակումից առաջ Բարսելոնայից կարող են հեռանալ երեք ֆուտբոլիստ։

Transfer News Live-ը, հղում անելով իսպանական Sport-ին, հայտնում է, որ ակումբը կարող են լքել պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, կիսապաշտպաններ Մարկ Կասադոն և Ֆերմին Լոպեսը։ Այս եռյակից ամենաթանկը (ըստ Transfermarkt-ի տվյալների) 22-ամյա Ֆերմին Լոպեսն է՝ 50 միլիոն եվրո։ 21-ամյա Մարկ Կասադոն գնահատվում է 30 միլիոն եվրո, իսկ 29-ամյա Անդրեաս Քրիստենսենը՝ 12 միլիոն եվրո։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

2025/2026 մրցաշրջանի առաջին խաղը Բարսելոնան կանցկացնի շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին։ Լա Լիգայի առաջին տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի մրցակիցը կլինի Մալյորկան։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել