ԱկումբԼա լիգա
Բարսայի ո՞ր ֆուտբոլիստները կվերադառնան Կլասիկոյում
Էլ Կլասիկոյին մնացել է ընդամենը 1 օր, և այսօրվա մարզումը վճռորոշ դեր ունեցավ այն ֆուտբոլիստների համար, որոնց մասնակցությունը Կլասիկոյին հարցականի տակ էր։
Ըստ El Chiringuito-ի` Ֆեռան Տոռեսը լավ տեսք ուներ մարզման ժամանակ և կմեկնի Մադրիդ մասնակցելու էլ Կլասիկոյին։
Ըստ Marca-ի` Ժյուլ Կունդեն ևս պատրաստ է մեկնել Սանտյագո Բեռնաբեու և կմասնակցի Մադրիդի դեմ հանդիպմանը։
Ըստ Ժերար Ռոմերոյի` Ռաֆինյան չի մասնակցել թիմի մարզմանը և հաստատաբար չի խաղա էլ Կլասիկոյում։
Հիշեցնենք, որ էլ Կլասիկոն կկայանա հոկտեմբերի 26-ին` ժամը 19։15, Սանտյագո Բեռնաբեուում։
