ad-banner-1

Անգլիական 4 գրանդ կպայքարեն Շտեգենի համար

Չնայած Մարկ-Անդրե տեր Շտեգենը շարունակում է ապաքինվել անցած ամռանը ստացած մեջքի վիրահատությունից հետո, նրա ապագան Բարսելոնայում շարունակում է մնալ ակտիվ քննարկման թեմա։

Բանն այն է, որ Ժոան Գարսիան այժմ դարձել է հիմնական դարպասապահը, ինչը նշանակում է, որ երբ տեր Շտեգենը վերադառնա խաղադաշտ, ստիպված կլինի ընդունել իր դերակատարության նվազումը։ Սակայն դա կարող է խանգարել նրան հավաքականում աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայի թիվ 1 դարպասապահը լինելուն։ Այդ պատճառով հունվարին հնարավոր տրանսֆերը այլևս չի բացառվում, և արդեն կան հետաքրքրված ակումբներ։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Տեր Շտեգենով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ` Չելսին, Մանչեսթեր Յունայթեդը, Տոտենհեմը և Վեսթ Հեմը։ Քաջ գիտակցելով, որ Բարսելոնայում իր հնարավորությունները սահմանափակ կլինեն ապաքինումից հետո՝ Տեր Շտեգենի գործակալներն արդեն ուսումնասիրում են տարբերակներ և առաջարկներ։ Առայժմ թվում է, թե Տեր Շտեգենը հաշտվել է իր վիճակի հետ և դիտարկում է Բարսելոնան հունվարին լքելու տարբերակը։

Mari

Հեղինակ՝ Mari