ad-banner-1
լապորտա

Ժոան Լապորտան Սուպերլիգայի մասին. «Անվերջ ծախսեր և ոչ մի առավելություն»

Վերջերս հայտնի դարձավ, որ Բարսելոնան դուրս է եկել Սուպերլիգայից։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան բացատրել է, թե ինչու է կատալոնական ակումբը նման որոշում կայացրել։

Եվրոպական ֆուտբոլային նոր մրցաշարի ստեղծման մասին հայտարարվել էր 2021 թվականին։ Բարսելոնան հանդես էր եկել որպես Սուպերլիգայի 12 հիմնադիրներից մեկը և աջակցել ծրագրի իրագործմանը։

Չնայած այս ամենին՝ Բարսելոնան փոխեց իր դիրքորոշումը. «Դա նախագիծ էր, որն անհնար էր իրականացնել՝ անվերջ ծախսեր և ոչ մի առավելություն։ Մենք մեզ անհարմար էինք զգում, քանի որ Ռեալի հետ հարաբերությունները լավագույնը չէին։ Պաշտոնապես հայտարարեցինք Սուպերլիգայից դուրս գալու մասին։ Մեր՝ Սուպերլիգայից դուրս գալը ոչ մի կապ չունի ՖԻՖԱ-ի հետ ունեցած հարաբերությունների հետ։ Մենք կարգավորել ենք հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ, և մեր ու Չեֆերինի միջև ամեն ինչ լավ է։ Մենք կվերադառնանք բոլոր կազմակերպություններին՝ հանուն եվրոպական ֆուտբոլի կայուն զարգացման», – AS պարբերականը մեջբերում է Լապորտայի խոսքերը։

Mari

Հեղինակ՝ Mari