ad-banner-1

Ֆլիկի հաջորդ աստղը 19 տարեկան է

Թոմի Մարկեսը դարձավ Լա Մասիա ակադեմիայի հերթական տաղանդը, ով Հանսի Ֆլիկի գլխավորությամբ իր նորամուտը նշեց Բարսելոնայի առաջին թիմում՝ անցած հանգստյան օրերին, Ռեալ Մալյորկայի դեմ խաղում։

19-ամյա կիսապաշտպանը, որն արդեն մի քանի անգամ ընդգրկվել էր հիմնական թիմի հայտացուցակներում, ստիպված էր համբերատար սպասել իր հնարավորությանը։ Այդ պահը վերջապես եկավ շաբաթ երեկոյան, երբ նա խաղի 84-րդ րոպեին փոխարինեց Ֆերմին Լոպեսին, այն պահին, երբ հանդիպման ելքն արդեն վճռված էր։

Պայմանագրի երկարաձգումը օրակարգում է

Այժմ, ըստ AS պարբերականի, Դեկուն արդեն կապ է հաստատել Թոմի Մարկեսի մերձավորների հետ՝ քննարկելու երիտասարդ տաղանդի նոր պայմանագիրը։ Անցյալ տարի 19-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել էր իր պայմանագիրը կապտանռնագույնների հետ մինչև 2027 թվականի հունիսը։ Այդ ժամանակից ի վեր նա դարձել է առաջին թիմի մարզումների մշտական մասնակից, իսկ այժմ նաև նշել է իր նորամուտը մեծահասակների կազմում։

Բացի այդ, Բարսելոնան տեղյակ է, որ եվրոպական մի շարք թիմեր մեծ հետաքրքրությամբ հետևում են Մարկեսի առաջընթացին։ Այդ իսկ պատճառով Դեկուն արդեն սկսել է նախնական շփումները՝ նպատակ ունենալով քննարկել երիտասարդ կիսապաշտպանի նոր գործարքը։

Զեկույցում նաև նշվում է, որ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Մարկեսին արդեն հասկացրել է՝ հաջորդ ամառվանից սկսած նրան դիտարկում է որպես առաջին թիմի լիիրավ անդամ։ Այսպիսով, ամեն ինչ հուշում է, որ Մարկեսը հաջորդ մրցաշրջանում տեղ կունենա առաջին թիմի կազմում, իսկ Դեկուն արդեն սկսել է աշխատանքը՝ նրա ապագան ակումբում ապահովելու ուղղությամբ։

ոմի Մարկեսին հաճախ անվանում են «Լա Մասիայի Ֆրենկի դե Յոնգը»՝ ոչ միայն ֆիզիկական նմանության, այլև խաղաոճի պատճառով։ Բացի այդ, երիտասարդ կիսապաշտպանը հենց հոլանդացի ֆուտբոլիստին է համարում իր գլխավոր օրինակը։ Կանխատեսվում է, որ նրան Բարսելոնա ակումբում փայլուն ապագա է սպասվում։

Liana

Հեղինակ՝ Liana