Լապորտայի սուր պատասխանը Ֆլորենտինո Պերեսին
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան քննադատել է Մադրիդի Ռեալի հեռուստաալիքը, որը մշտապես հրապարակում է տեսանյութեր՝ ցույց տալու համար, թե ինչպես են մրցավարները մադրիդցիների դեմ գործում.
«Տեսեք, ինչ է անում Ռեալի հեռուստաընկերությունը։ Շաբաթ առ շաբաթ նրանք փորձում են ազդել մրցավարների վրա։ Սա խայտառակություն է։Նայեք Տեխնիկական դատական կոմիտեի (CTA) նախագահներին։ Նրանք բոլորը կապված են Ռեալի հետ՝ նախկին տնօրեններ կամ նախկին խաղացողներ են», – լրագրող Ժերար Ռոմերոն մեջբերում է Լապորտայի խոսքերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել էր Բարսելոնային նախկին CTA-ի փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրոյին վճարումներ կատարելու համար՝ կաշառակերության կասկածանքով։
Ռեալ Մադրիդի կողմից ոչ մի կերպ արձագանք չի եղել Լապորտայի խոսքերին։ Ակումբի հանդեպ նախկինում նույնպես եղել են նման քննադատություններ։
